top

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

19.02.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
Այսօր լրանում է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակը։ Ողջ հանրապետությունում կազմակերպված տոնական միջոցառումներից անմասն չմնաց նաև Սպիտակը։
“Սպիտակի քաղաքային գրադարան” ՀՈԱԿ-ի տնօրենի 2018թ. հաշվետվությունից առաջ քաղաքային գրադարանում կազմակերպված գեղեցիկ միջոցառման ժամանակ գրադարանի ընթերցողներն ասմունքեցին մեծն Թումանյանի ստեղծագործություններից, որոնց միացան Սպիտակի թիվ 2 հիմնական դպրոցի 3բ /դասվար՝ Վերգինե Սահակյան/ և 4բ /դասվար՝ Գոհար Ղազարյան/ դասարանի աշակերտները։
Միջոցառմանը ներկա էին համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սահակյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, ընթերցասեր սպիտակցիներ։
Արդեն մի քանի տարի Հայաստանում մեծն բանաստեղծի ծննդյան օրը նշվում է որպես Գիրք նվիրելու օր։
Համայնքի ղեկավարը, միջոցառման մասնակիցները, վաղ առավոտից նաև բազմաթիվ սպիտակցիներ գրքեր նվիրեցին գրադարանին։ Գրադարանի տնօրեն Քնարիկ Գրիգորյանն էլ իր հերթին գրքեր նվիրեց Գ․ Սահակյանին, Վ․ Սահակյանին, Ա․ Գյուլազյանին, միջոցառման մասնակիցներին։



×