top

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՍԱՅՄՈՆ ԲՐԱՄԵՐԻՆ

20.02.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՍԱՅՄՈՆ ԲՐԱՄԵՐԻՆ
Այսօր առավոտյան համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանն իր աշխատասենյակում ընդունեց Աշդենի համայնքների ծրագրերի ղեկավար Սայմոն Բրամերին, “Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում” (ՎԱԷՀՔ) ծրագրի ղեկավար Սերգեյ Արզումանյանին։ Հանդիպմանը ներկա էին աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանը, համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետի ժ/պ Արման Ավետիսյանը։ Ծավալված ջերմ և անմիջական զրույցի ընթացքում քննարկվեցին ծրագրի ընթացքը, ծրագրին վերաբերվող հարցեր։ Հանդիպման ավարտին հյուրերը Ա․ Ավետիսյանի ուղեկցությամբ եղան թիվ 2 ՆՈՒՀ-ում, որտեղ տեղադրված են 210 LED լամպեր, ընթացքի մեջ է արևային ֆոտովոլտային համակարգի տեղադրումը։
Հյուրերը եղան նաև ծրագրով վերանորոգված և 2019թ․ թիրախային շենքերում, հանդիպեցին վերանորոգված շենքերի բնակիչների հետ։



×