top

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

21.02.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ սպիտակցիներ
2019թ․ փետրվարի 28-ին ժամը 15։00-ին Սպիտակի երաժշտական դպրոցում տեղի կունենա համայնքի ավագանու ընդլայնված նիստ հետևյալ օրակարգով
1. Սպիտակ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 90-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
2. Սպիտակ համայնքի 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան և 2018 թվականի հաշվետու տարում 2017-2021 թվականների համայնքի հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունները հաստատելու մասին
3. Սպիտակ համայնքի Առափնյա թաղամասի ճանապարհի անձրևաջրատար առվի կառուցման, Պանրագործների թաղամասի անձրևաջրատար առվի կառուցման, փողոցի մայթեզրի եզրաքարերի ուղղման, մայթերի ասֆալտապատման և Տաշիր, Էստոնական, ՈՒզբեկական, Բանավան թաղամասերի փողոցային լուսավորության համակարգերի կառուցման սուբվենցիոն ծրագրերին մասնակցելու համաձայնություն տալու մասին
4. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
5. Սպիտակ համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 70-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին



×