top

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

07.03.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Թանկագի՛ն մայրեր, քույրեր, սիրելի՛ կանայք և աղջիկներ
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ գարնանային այս հրաշալի տոների՝ Մարտի 8-ի և Մարտի 8-ով սկսվող կանանց միամսակի առթիվ։ Ցանկանում եմ քաջ առողջություն, հաջողություն, հարատև սեր և ընտանեկան ջերմություն, կանացի հավերժ հմայք և երիտասարդություն։
Միշտ մնացեք գեղեցիկ, հմայիչ, խորհրդավոր, սիրված ու գնահատված։
Թո՛ղ ձեր բոլոր օրերը լեցուն լինեն խինդով, ձեր հոգիներում մշտապես թագավորեն լույսն ու ջերմությունը: Թո՛ղ որ երջանկությունը միշտ ապրի ձեր սրտերում և ի կատար ածվեն ձեր բոլորի ամենանվիրական երազանքները։



×