top

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ` Ի ՀԻՇԱՏԱԿ ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻ

05.04.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ` Ի ՀԻՇԱՏԱԿ ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻ
Այսօր՝ ապրիլի 5-ին մարդաշատ էր Սպիտակի հուշարձանների պուրակը: Ապրիլյան քառօրյա պատերազմում մերօրյա հերոսների հիշատակը հարգելու էին եկել Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, համայնքապետարանի աշխատակազմը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, դպրոցների ուսուցչական և աշակերտական, պետական և մասնավոր հիմնարկ-ձեռնարկությունների աշխատանքային կոլեկտիվները, ՀԿ ներկայացուցիչներ և բազմաթիվ սպիտակցիներ: Սպիտակի մշակույթի տան տնօրեն Ս. Մաթոսյանի կարճ հիշատակի խոսքից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին քառօրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող խաչքարին:

Հավերժ փա ՛ռք իրենց կյանքի գնով մեր ազատությունը ապահոված քաջ տղաներին:



Լուսանկարներ

Լուրեր

×