top

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ

09.05.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ
Այսօր՝ 2019թ․ մայիսի 9-ին` բազմաթիվ սպիտակցիներ, հարևան համայնքների բնակիչներ, աշխատանաքային կոլեկտիվներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ ավանդույթի համաձայն հավաքվել էին Սպիտակի “Հաղթանակ զբոսայգում մասնակցելու Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի 74, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի կազմավորման 27 ամյակներին նվիրված հուշ միջոցառմանը:
Ներկաները համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանի գլխավորությամբ ծաղկեպսակներ դրեցին ու ծաղիկներ խոնարհեցին Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակի հուշարձանին: Այնուհետև օրհնության խոսքով հանդես եկավ Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը:
Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը շնորհավորեց բոլորին՝ մայիսյան փառահեղ հաղթանակների առթիվ, բոլոր վետերաններին ցանկանալով առողջություն և երկար տարիների կյանք, իսկ գալիք սերունդներին հորդորեց՝ ոգեշնչված իրենց պապերի ու հայրերի սխրանքներով, շարունակեն կերտել նոր հաղթանակներ՝ հանուն մեր երկրի հզորացման, շարունակական զարգացման ու բարգավաճման:
“Այսօր հարգանքի և երախտագիտության տուրքի մատուցման օր է բոլոր նրանց համար, ովքեր իրենց կյանքի գնով կերտեցին հաղթանակները Մեծ հայրենականում, Արցախյան գոյամարտում, ապրիլյան քառօրյա պատերազմում, խոնարհվում ենք բոլոր զոհվածների հիշատակին և բոլոր նրանց առջև, ովքեր անձնվիրաբար ծառայել ու շարունակում են ծառայել մեր ժողովրդին : Գլուխ ենք խոնհարում ձեր առաջ, սիրելի վետերաններ ու շնորհակալություն հայտնում, որ դուք 1941-1945թթ լարված ու դաժան պատերազմում պաշտպան ու տեր կանգնեցիք մեր հայրենիքին, նրա ազատության, անկախության և մեր այսօրվա համար պայքարեցիք: Մենք գլուխ ենք խոնարհում բոլոր այն մարտիկների առաջ, ովքեր սեփական կյանքի գնով մեզ մեր կյանքը շարունակելու հնարավորություն տվեցին - իր խոսքում նշեց համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը:
Սպիտակի և տարածաշրջանի Հայրենական մեծ պատերազմի, զինված ուժերի, աշխատանքի և իրավապահ մարմինների վետերանների խորհրդի նախագահ Ալիկ Սարգսյանը նունյպես շնորհավորեց և իր երախտիքի խոսքն ասեց մեր վետերաններին, ավելացնելով, որ` “Այսօր մեր սահմանները ամուր են ի շնորհիվ մեր զինվորների, փա′ ռք և պատիվ նրանց:
Միջոցառմանը մասնակցում էր և ելույթ ունեցավ նաև Ազատամարտիկ ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության մարտական գծով նախագահի տեղակալ Հայկ Եղիազարյանը, ով կազմակերպության անունից պատվոգրեր հանձնեց Արցախյան ազատամարտի մասնակիցներին, միջոցառմանը ներկա ՀՄՊ միակ վետերան Պրոկոֆի Հակոբյանին և համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանին: Իսկ ազատամարտիկ Ժիրայր Սահակյանը Էքսպրոմտ բանաստեղծությամբ շնորհավորեց բոլորին մայիսյան տոների առթիվ:
Սպիտակի վետերանների անունից Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանին շնորհակալության խոսքեր հղեց Պրոկոֆի Հակոբյանը՝ վետերանների նկատմամբ մշտապես ցուցաբերած ուշադրության և ֆինանսական աջակցության համար:
Միջոցառմանը համերգային ծրագրով հանդես եկան Սպիտակի մշակույթի տան սաները և թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները :



Լուսանկարներ

ԼուրերԼուրեր

×