top

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ՍՊԻՏԱԿՈՒՄ

10.05.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ՍՊԻՏԱԿՈՒՄ
Ս/թ. մայիսի 10-ին Սպիտակ էին ժամանել աշխարհի շուրջ 20 երկրների կինոգործիչներ, որոնք Հայաստանում էին գտնվում “Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 2-րդ փառատոն”-ին մասնակցելու նպատակով:
Փառատոնի շրջանակներում Սպիտակի մշակույթի տանը անցկացվեց Երուսաղեմից ժամանած անիմացիոն ֆիլմի ռեժիսոր Ագուր Շիֆի վարպետության դասը, Երուսաղեմի Բեզալել ինստիտուտի ուսանողների անիմացիոն աշխատանքների, ինչպես նաև ազգային և միջազգային մրցութային ֆիլմերի ցուցադրությունները: Ազատ ժամերին մասնակիցները շրջեցին Սպիտակ քաղաքում, այցելեցին Սուրբ Հարություն եկեղեցի, քաղաքային գրադարանի թանգարանային բաժին: Հուշարձանների պուրակում նրանք ծաղիկներ խոնարհեցին 1988թ. սպիտակյան երկրաշարժի անմեղ զոհերի հուշարձանին:
Ուշ երեկոյան սպիտակցիների ջերմ ընդունելությունից գոհ հյուրերը մեկնեցին Սպիտակից:



×