top

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ «ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ»-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

23.05.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ «ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ»-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հարգելի` շրջանավարտներ
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ «Վերջին Զանգ»-ի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, անսահման երջանկություն և բոլոր երազանքների իրականացում:
Ցանկանում եմ կյանքում Ձեր արժանի տեղը գտնեք և լինեք մեր ազատ ու անկախ հայրենիքի արժանի զավակը։ Մաղթում եմ, որ կյանքի ամեն մի բարձունք հաղթահարե՜ք արժանապատիվ պայքարով և թո՛ղ հաջողությունն ու բարեկեցությունը Ձեր մշտական ուղեկիցները լինեն:
Բազում երազանքներով և նպատակասլացությամբ լի Ձեր կյանքի նոր էջը թող դառնա գիտելիքների բնագավառում նոր արահետներ բացելու սկիզբ:
Բարի երթ դեպի նոր կյանք



×