top

ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

23.05.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ
Մայիսի 23-ին Սպիտակի երաժշտական դպրոցում տեղի ունեցավ 2018-2019 ուսումնական տարվա հաշվետու համերգը, որին ներկա էին Սպիտակի համայնքաետարանի աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանը, “Լուսարձակ” թերթի գլխավոր խմբագիր Ֆահրադ Ափուջանյանը, ծնողներ և բազմաթիվ սպիտակցիներ:
Մոտ երեք ժամ տևած համերգի ընթացքում դպրոցի երգչախումբը, տարբեր բաժինների ու դասարանների տաղանդավոր սաները գեղեցիկ և տպավորիչ երաժշտական համարներով ներկայացան հանդիսատեսին:
Երաժշտական կատարումներում ակնհայտ տեսանելի էր դպրոցի սաների առաջընթացը:
Համերգի ավարտին երաժշտական դպրոցի տնօրեն Արմինե Զալինյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին հաշվետու համերգին մասնակցելու համար, շնորհավորեց դպրոցի սաներին ու ուսուցիչներին գեղեցիկ համարների համար: Նա ամփոփելով 2018-2019 ուս. տարին, նշեց, որ դպրոցի ուսուցչական կոլեկտիվը ուսումնական տարվա ընթացքում աշխատել է մեծ նվիրվածությամբ, ջանք ու եռանդ չի խնայել աշակերտների մեջ գեղեցիկը սերմանելու, ամրապնդելու նրանց մեջ սերը դեպի ազգային ու դասական երգ-երաժշտություն: Այնուհետև դպրոցի սաներին և ուսուցիչներին հանձնեց շնորհակալագրեր և պատվոգրեր արդյունավետ և ջանասիրաբար աշխատելու համար, ապա խոսքը փոխանցեց Ֆահրադ Ափուջանյանին, ով նույնպես ողջունեց և բարձր գնահատեց ուսուցիչների աշխատանքը և երեխաների ձեռքբերումները երաժշտության բնագավառում:
Երաժշտական դպրոցի տաղանդավոր սաներին մաղթում ենք հետագա հաջողություններ:



×