top

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

31.05.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի՛ սպիտակցիներ,
Սպիտակի համայնքապետարանը երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը` հունիսի 1-ին ժամը 14:00-ից բոլորիդ սիրով հրավիրում է Սպիտակի քաղաքային զբոսայգի` միասին տոնելու աշխարհի ամենամանկական տոնը, որի ընթացքում ձեզ կողջունեն Սպիտակի մշակույթի տան երգի ստուդիայի, պարային համույթի սաները, թատերական ստուդիայի սաները, երաժշտական դպրոցի սաները և թիվ 1, 2, 4 հիմնական դպրոցների աշակերտները: Կլինի նաև նկարների ցուցահանդես, կավճանկարչություն:
Մանկական փոքր ատրակցիոնները կաշխատեն անվճար:
Սիրով սպասում ենք բոլորիդ:



×