top

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

12.07.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի՛ սպիտակցիներ,

Սպիտակի համայնքապետարանը Սպիտակ քաղաքի օրվան նվիրված՝ հուլիսի 15-ին ժամը 11:00-ին բոլորիդ սիրով հրավիրում է Սպիտակի մշակույթի տուն, դիտելու մշակույթի տան թատերական ստուդիայի սաների մասնակցությամբ «Իսկական ընկեր»-ը ներկայացումը:
12:00-ին Սպիտակի քաղաքային հրապարակում տեղի կունենա Սպիտակի գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքների ցուցադրություն և նկարչական մրցույթ, որտեղ լավագույնները կպարգևատրվեն:
12:30-ին քաղաքում գործող բոլոր պարային խմբերի մասնակցությամբ քաղաքային հրապարակում կանցկացվի ֆլեշմոբ:
14:30-ից քաղաքային զբոսայգում կանցկացվի մանկապատանեկան մարզադպրոցի սաների մասնակցությամբ սպորտային ցուցադրություններ, որտեղ նույնպես լավագույնները կպարգևատրվեն:
Սիրով սպասում ենք բոլորիդ



×