top

ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ

27.07.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ
Հարգարժան պարոն Սահակյան
Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմը ջերմորեն շնորհավորում է Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում ենք Ձեզ անսահման երջանկություն, քաջ առողջություն, անսպառ ուժ ու եռանդ:
Հարգված և սիրված մեր համայնքի ղեկավար
Դուք միշտ եղել եք համայնքի և հասարակության ճակատագրով հետաքրքրված, սրտացավ, ուժեղ և կամային բարձր հատկանիշներով օժտված անհատ՝ ում համար թանկ է մարդկային յուրաքանչյուր կյանք ու ճակատագիր: Ձեր երկարամյա գործունեությունը ծառայեցրել եք ի նպաստ Սպիտակ համայնքի բարօրության, համայնքում համամարդկային արժեքների տարածման, արմատավորման և համայնքի զարգացման գործընթացին:
Կրկին շնորհավորում և նորանոր հաջողություններ ենք մաղթում Ձեզ Ձեր պատասխանատու առաքելությունն իրականացնելու և համայքի առջև ծառացած բազում խնդիրները լուծելու գործում:



×