top

ՈՍԿԵ ԱՇՈՒՆԸ ՍՊԻՏԱԿԻ ԹԻՎ 2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

04.11.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՈՍԿԵ ԱՇՈՒՆԸ ՍՊԻՏԱԿԻ ԹԻՎ 2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ
Հոկտեմբերի 25-ին Սպիտակի Դ. Տեր-Սիմոնյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի բակը, որը բարեկարգվել է այս տարի համայնքի և տարածքային զարգացման հիմնադրամի աջակցությամբ, աշնանային գեղեցիկ գույներով զարդարվել էր և իր գիրկն ընդունել սպիտակցի աշակերտների, ծնողների, հյուրերի: Դպրոցի կոլեկտիվը ծնողների հետ համատեղ, աշակերտների մեծ ջանքերով կազմակերպել էին «Ոսկե աշուն-2019» խորագրով միջոցառում, որին յուրօրինակ ձևով ներկայացել էին դպրոցի բոլոր դասարանները: Բոլոր տաղավարներում ցուցադրված էին ազգային ուտեստներ և որ ամենակարևորն էր դրանք այցելուներին ներկայացվում էին հայկական ազգային երգ ու պարով: Երեխաները հրճվանքով պատմում էին յուրաքանչյուր ուտեստի կարևորության, ծագման ու նշանակության մասին: Միջոցառումն ուներ ուսուցողական նշանակություն, այն ազգային ավանդույթները տարածելու, զարգացնելու, ինչպես նաև համայնքում գործող մշակութային կազմակերպությունների հետ համագործակցության լավագույն օրինակ էր: Միջոցառման ընթացքում ամենուր տարածված էր Թումանյանի և Կոմիտասի շունչը, նրանց ստեղծագործություններից երեխաները բեմադրել էին գեղեցիկ բեմականացումներ նաև ֆրանսերեն լեզվով: Միջոցառմանը մասնակցում էին համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար, թիվ 2 դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Անահիտ Գյուլազյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, կայուն զարգացման հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը, ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանը, Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի պետ պարոն Սամվել Լամբարյանը, Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու քահանա Տեր Վաղարշ Հակոբյանը, համայնքի կրթական և մշակութային բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ծնողներ, հյուրեր:
Տոնի շրջանակներում հանդիսավորությամբ բացվեց նաև թիվ 2 դպրոցի նախակրթարանը և ֆրանսերենի դասասենյակը: Նախակրթարանի ծրագիրը, որը նախատեսված է 30 երեխայի համար, իրականացվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Սպիտակի համայնքապետարանի ֆինանասական աջակցությամբ:
«Ի ուրախություն բոլորիս երեխաների քանակը մեր համայնքում շատ է, սակայն ցավոք մենք հնարավորություն չունենք բոլոր երեխաների համար ապահովել նախադպրոցական կրթություն և այդ իսկ պատճառով սա շատ կարևոր իրադարձություն է մեր քաղաքում, երեխաների համար ստեղծված են հարմարավետ պայմաններ: Իսկ Ոսկե աշունն այստեղ աննկարագրելի գեղեցիկ է ու բերքառատ, կազմակերպիչները գերազանց ներկայացրել են աշունը, մեր բերքը, հողի աշխատավորին, վերամշակողին, գինի քամողին, հաց թխողին: Ամեն ինչ արվել է սրտանց, հոգով և շատ գեղեցիկ» - նշեց համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը: Ֆրանսերենի դասասենյակի ծրագիրը իրականացվել է «Կայուն զարգացման հայկական հիմնադրամ»-ի հովանավորությամբ: «Այն հնարավորություն կտա ֆրանսերենը ավելի տարածելու, քանի որ դասասենյակում կան բոլոր անհրաժեշտ միջոցները որպեսզի երեխան շատ հետաքրքրված և մոտիվացված սովորի» - նշեց Սպիտակ համայնքի ֆրանսերենի միակ ուսուցչուհի Քրիստինե Ափիցարյանը: Ֆրանսերենի դասասենյակի անհրաժեշտությունը կարևորեց նաև դպրոցի տնօրեն Լուսինե Մաթոսյանը:
«Շատ տպավորված եմ տարբեր ներկայացումների բարձր որակով և կատարված աշխատանքների մեծ մաշտաբով և շնորհակալ՝ նման աշխատանք կատարելու համար» - իր խոսքում նշեց «Կայուն զարգացման հայկական հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը:
Միջոցառումը շարունակվեց մինչև ուշ երեկո, երեխաները ուրախ, զվարթ պարում էին հայկական ավանդական պարեր, գեղեցկությունը, ուրախ երգն ու պարը չէր թողնում այցելուներին հեռանալ դպրոցի բակից:
Իսկ աշնանային զգեստով զարդարված Եվա տիկնիկի մոտ տոնախմբության մասնակիցները հաճույքով նկարվում էին, իրենց հետ տուն տանելով օրվա գեղեցիկ հուշը:
Բոլորը տպավորված էին…



Լուսանկարներ

ԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրեր

×