top

«ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՅՔ ԵՎ ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

05.11.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>«ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՅՔ ԵՎ ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
2015 թվականի մարտի 12-ից Սպիտակ համայնքում մեկնարկել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» ծրագիրը, որն իրականացվում է Սպիտակի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ՝ «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի հետ համագործակցությամբ:
Ծրագրի մեկնարկից մինչ օրս Սպիտակի թիվ 2 մանկապարտեզի 210 լամպ փոխարինվել է էնեգախնայող LED լամպերով, մանկապարտեզի տանիքի վրա կառուցվել է 43,5 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգ, 23 բազմաբնակարան բնակելի շենքերում փոխվել են տանիքները, ջերմամեկուսացվել են ձեղնահարկերի հատակի սալերը, փոխվել են շքամուտքերի դռները: 5 բազմաբնակարան բնակելի շենքերում շինարարական աշխատանքները շարունակվում են, ևս 5 բազմաբնակարան բնակելի շենքերում (Ուզբեկական թաղամաս), բացի վերը նշված աշխատանքներից, իրականացվում է նաև արտաքին պատերի և նկուղի առաստաղի ջերմամեկուսացում, մուտքերի և բնակարանների պատուհանների փոխում նոր ջերմաարդյունավետ պատուհաններով: Ծրագրի արդյունքում ծրագրում ընդգրկված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչները կունենան տարեկան 15-30%, իսկ Ուզբեկական թաղամասի հինգ շենքերը՝ մոտ 65% էներգախնայողություն (շենքերում կատարված աշխատանքների և ծախսված միջոցների վերաբերյալ ամփոփ տեղեկությունը կցվում է):
Սպիտակի թիվ 2 մանկապարտեզում և վարչական շենքում տարեկան էներգախնայողությունը կկազմի 63,461 կվտ/ժ: Ծրագիրը միտված է նաև լուծելու բնապահպանական խնդիրներ, մասնավորապես՝ ծրագրի իրականացման արդյունքում CO2 արտանետումները կնվազեն շուրջ 20%-ով:
Ծրագրի շրջանակում վերապատրասվել են համայնքապետարանի համապատասխան մասնագետներ՝ ստանալով գիտելիքներ համայնքային կայուն էներգետիկ զարգացման ծրագրեր իրականացնալու վերաբերյալ: Եվրամիության կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում համայնքում անց են կացվել «Խնայենք էներգիան» խորագրերով միջոցառումներ, որոնց նպատակն էր Սպիտակ համայնքի բնակչությանը տեղեկացնել էներգաարդյունավետության և արևային էներգիայի կիրառման հաջողված փորձերի մասին, ինչն էլ հետագայում կնպաստի Սպիտակ համայնքի Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների պլանի հաջող իրականացմանը՝ Քաղաքապետերի դաշնագրի ներքո:
Իրազեկության նպատակով ուսուցանվել են նաև դպրոցական երեխաներ, նրանց միջոցով կազմակերպվել են վիկտորինաներ: Բնակիչների մասնակցությամբ Սպիտակ համայնքում իրականացվել են գիտելիքների փոխանակման հանդիպումներ:
Էներգաարդյունավետության և էներգախնայողության մասին իրազեկման աշխատանքներ են իրականացվել Սպիտակում ՎԱԷՀՔ ծրագրի թիրախային 33 բազմաբնակարան շենքերի բնակիչների, Սպիտակի համայնքապետարանի աշխատակիցների, Քաղաքապետերի դաշնագրի ներկայացուցիչների, ՎԱԷՀՔ ծրագրի աշխատակազմի ավելի քան 500 մասնակիցների մասնակցությամբ:
Ծրագրի արժողությունը 1,687,539 եվրո է, որից Սպիտակի տրամադրվող գումարը 999 631 եվրո է, համայնքապետարանի ներդրումը՝ 192,375 եվրո:
Ծրագրում ընդգրկված շենքերի բնակիչները ևս պետք է ներդրում կատարեն, որի չափը, ըստ բնակիչների հետ կնված պայմանագրերի, կախված շենքում ներդրված գումարից՝ մեկ սենյականոց բնակարանի համար ամսական կազմում է մոտ 600-700 ՀՀ դրամ, երկու սենյականոց բնակարանի համար՝ 700-1100 ՀՀ դրամ, երեք սենյականոց բնակարանի համար՝ 1100-1500 ՀՀ դրամ:
Հաշվի առնելով ներդրման չափը և ակնկալվող զգալի էներգախնայողությունը՝ ծրագրում ընդգրկված Ուզբեկական թաղամասի շենքերի բնակիչները որպես ներդրում համայնքի բյուջե պետք է վճարեն 1 սենյականոց բնակարանի համար ամսական 2150 ՀՀ դրամ, երկու սենյականոց բնակարանի համար՝ ամսական 2950 ՀՀ դրամ:
Գումարները կվճարվեն երեք տարվա ընթացքում:
Բնակիչների կողմից համայնքի բյուջե վճարված գումարներն օգտագործվելու են ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով՝ էներգախնայողության ծրագրերի ու միջոցառումների վրա:



×