top

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԱՌԱՓՆՅԱ ԵՎ ՊԱՆՐԱԳՈՐԾՆԵՐԻ ԹԱՂԱՄԱՍԵՐԻ ԱՆՁՐԵՎԱՋՐԱՏԱՐ ԱՌՈՒՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ, ՊԱՆՐԱԳՈՐԾՆԵՐԻ ԹԱՂԱՄԱՍԻ ՓՈՂՈՑԻ ՄԱՅԹԵԶՐԻ ԵԶՐԱՔԱՐԵՐԻ ՈՒՂՂՄՄԱՆ, ՄԱՅԹԵՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳԻՐԸ

06.11.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԱՌԱՓՆՅԱ ԵՎ ՊԱՆՐԱԳՈՐԾՆԵՐԻ ԹԱՂԱՄԱՍԵՐԻ ԱՆՁՐԵՎԱՋՐԱՏԱՐ ԱՌՈՒՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ, ՊԱՆՐԱԳՈՐԾՆԵՐԻ ԹԱՂԱՄԱՍԻ ՓՈՂՈՑԻ ՄԱՅԹԵԶՐԻ ԵԶՐԱՔԱՐԵՐԻ ՈՒՂՂՄՄԱՆ, ՄԱՅԹԵՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳԻՐԸ
Համաձայն ծրագրի նախագծանախահաշվային փաստաթղթերի ներկայուս Պանրագործների թաղամասում կառուցվում է 800գծմ, Առափնյա թաղամասում՝ 110գծմ անձրևաջրատար առուններ, ուղղվում են Պանրագործների թաղամասի գլխավոր փողոցի մայթերի եզրաքարերը՝ 520գծմ, ասֆալտապատվում են 750քմ մակերեսով մայթերը:
Ծրագրի նպատակն է՝ բարձրացնել մայթերի անցանելիության մակարդակը, ջրահեռացման
/անձրևաջրատար առուների/ կառուցման միջոցով կանխել ճանապարհների ասֆալտապատ և գրունտային հատվածի փլուզումը, ապահովել ճանապարհի երկարաժամկետ շահագործումը, մեքենաների անվտանգ երթևեկությունը, ստեղծել անվտանգ, հարմարավետ, բարենպաստ ճանապարհներ և մայթեր, ապահովել բնակիչների, այդ թվում դպրոց հաճախող երեխաների ազատ տեղաշարժը:
Ծրագրի աժեքը 26 053 200 ՀՀ դրամ է, որից Սպիտակի համայնքապետարնի ներդրումը կազմում է 13 026 600 ՀՀ դրամ, ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիոն միջոցները 13 026 600 ՀՀ դրամ է:
Առափնյա թաղամասի անձրևաջրատար առվի կառուցման շինարարական աշխատանքներն ավարտվել են, սկսվել է ավարտված շինարարական օբյեկտը շահագործման հանձնելու օրենքով սահմանված գործընթացը: Պանրագործների թաղամասում իրականացվող շինարարական աշխատանքները կավարտվեն մինչև 2019 թվականի նոյեմբերի 30-ը:



Լուսանկարներ

ԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրեր

×