top

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

08.11.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի Սպիտակցիներ
Ս․թ․ նոյեմբերի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնը՝ «Ես իմ անուշ Հայաստանին․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո, որն ուղիղ հեռարձակմամբ կմեկնարկի Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ ժամը 22։00-ին։ 12-ժամյա համահայկական միջոցառման առաջին 4 ժամն այս տարի կանցկացվի Երևանում, իսկ հաջորդ 8 ժամը կհեռարձակվի Լոս Անջելեսից։
«Հեռուստամարաթոն-2019»-ի ընթացքում հավաքված միջոցները կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի և Շիրակ։ Ընդհանուր առմամբ հարյուրից ավել համայնքներ կդառնան ծրագրերի շահառուներ և կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ, անվճար ջեռուցմամբ ու էլեկտրաէներգիայով։
Կոչ ենք անում բոլոր Սպիտակցիներին մասնակցելու համահայկական դրամահավաքին:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործարկվել է առաջատար տեխնոլոգիաներով զինված և նորամուծություններով լի հիմնադրամի նոր կայքը․ հասցեն՝ www.himnadram.org, որը հնարավորություն է տալիս առցանց նվիրատվություններ կատարել ձեր նախընտրած ձևաչափով։ https://www.himnadram.org/hy/donate հղումով կարող եք ծանոթանալ նոր կայքի հնարավորություններին, ինչպես նաև առցանց նվիրատվության մեխանիզմին։
Ձեր նվիրատվությունները կարող եք կատարել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետևյալ բանկային հաշվեհամարներով․
Բանկ՝ ՀՀ Կենտրոնական Բանկ
Հաշվեհամար՝ 103003215672 (AMD)
Հաշվեհամար՝ 103003615673 (USD)
SWIFT CBRAAM 22
ՀՎՀՀ 02507456



×