top

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ

28.11.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
Սույնով Սպիտակի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2019 թվականի նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 12-ը ներառյալ իրականացվող Սպիտակ համայնքի ավագանու «Սպիտակ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:
Շահագրգիռ անձինք կարող են Սպիտակ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում, ինչպես նաև Սպիտակ համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Սպիտակ համայնքի ավագանու «Սպիտակ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» որոշման նախագծին ծանոթանալ և դրա վերաբերյալ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 12-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել Սպիտակ համայնքի պաշտոնական համացանցային կայքում (www.spitak.am) հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (municipalityspitak@gmail.com) կամ գրավոր ներկայացնել Սպիտակի համայնքապետարան:
2019թ դեկտեմբերի 12-ին` ժամը 15:00-ին, Սպիտակի համայնքապետարանի վարչական շենքի դահլիճում (հասցե՝ ք. Սպիտակ, Շահումյան, շ. 7, 3-րդ հարկ) տեղի կունենան որոշման նախագծի քննարկման հանրային բաց լսումներ:
Սպիտակի համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին: ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ- Ավագանու որոշման նախագծին մանրամասն ծանոթանալու համար կարող եք դիտել 87.241.173.9/Pages/DocFlow/Default.aspx?a=v&g=5d6e14d9-4310-46cc-aa81-07d2c966298a

ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ



×