top

ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ “ՉԱՐ ՈԳԻ”-Ն ՍՊԻՏԱԿՅԱՆ ԲԵՄՈՒՄ

13.06.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ “ՉԱՐ ՈԳԻ”-Ն ՍՊԻՏԱԿՅԱՆ ԲԵՄՈՒՄ
ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած “Մշակութային կանգառ 2017” ծրագրի շրջանակներում երեկ Ալեքսանդր Շիրվանզադեի “Չար ոգի” ներկայացմամբ Սպիտակի մշակույթի տանը հանդես եկավ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը (բեմադրությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի):
Ներկայացումը դիտելու էին եկել համայնքապետարանի, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններ ու աշխատակիցներ, թատերասեր սպիտակցիներ:
Ներկայացման ավարտին հանդիսատեսը հոտնկայս, բուռն ծափահարարությունների արժանացրեց դերասաններին:



Լուսանկարներ

ԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրեր

×