top

“ԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ՀԵՀ-Ի ՀԵՏ” ՄԻՋԱՑԱՌՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՎԵՑ 5-ՐԴ ԱՆԳԱՄ

22.06.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>“ԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ՀԵՀ-Ի ՀԵՏ” ՄԻՋԱՑԱՌՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՎԵՑ 5-ՐԴ ԱՆԳԱՄ
Երեկ՝ 2017թ. հունիսի 21-ին Սպիտակի Հաղթանակ զբոսայգում անցկացվեց “Ազգային խաղերի տարածումը ՀԵՀ-ի հետ” միջացառումը, որի նպատակը երիտասարդության շրջանում ազգային խաղերի արժեքները բարձր պահել է: Միջոցառումն անց է կացվում արդեն 5-րդ տարին և այս տարի միջոցառման վայր ընտրվել էր Սպիտակ քաղաքը:
Մասնակցում էին ԲՈՒՀ-երի ուսանողական խորհուրդները, Սպիտակի ԵՄՔԱ-ի թիմը, մարզի ավագ դպրոցների աշակերտները, Հայաստանի երիտասրդական հիմնադրամի (ՀԵՀ) Լոռու մարզային կենտրոնի ակտիվիստները, բազմաթիվ երիտասարդներ:
Միջոցառմանն օրհնության խոսքով հանդես եկավ Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը: Ներկաներին ողջունեց և հաղթանակ մաղթեց Սպիտակի մշակույթի տան տնօրեն Սամվել Մաթոսյանը:
Երաժշտական կատարումներով հանդես եկան Սպիտակի մշակույթի տան երգի ստուդիայի (գեղ.ղեկավար Ինգա Մարտիրոսյան) սաներ Էմմա Դունամալյանը, Համեստ Մագոյանը, Վահագ Պողոսյանը և “Վերածնունդ” պարային համույթի (գեղ.ղեկավար Անուշ Աբրահամյան) սաները:
Մի քանի ժամ տևած հետաքրքիր միջոցառման ավարտին հաղթող ճանաչված թիմերն ու անհատները Հայաստանի երիտասրդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի անունից արժանացան շնորհակալագրերի, պատվոգրերի և գավաթների:



×