top

ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՕՐԵՐ՝ ԲԱԿԱՅԻՆ ՃԱՄԲԱՐՈՒՄ

25.07.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՕՐԵՐ՝ ԲԱԿԱՅԻՆ ՃԱՄԲԱՐՈՒՄ
Սպիտակի համայնքապետարանի և “Կամրջակ” սոցիալ բարեգործական հասարակական կազմակերպության երկարատև համագործակցության արդյունքում երեք տարի անընդմեջ Սպիտակի թիվ 4 հիմնական դպրոցում կազմակերպվում են բակային ճամբարներ, որոնց ընթացքում իրենց ամառային հանգստի մի քանի օրերն անմոռանալի անց են կացնում հարյուրավոր երեխաներ:
Այս տարի հուլիսի 17-21-ը ութսուն 7-11 տարեկան երեխաներ բակային ճամբարում ունեցան հինգ հետաքրքիր և հագեցած օրեր՝ առավոտյան նախավարժանք, հոգևոր ժամ, որի ընթացքում երեխաները լսում էին Աստվածաշնչի պատմություններ, իրենց հուզող հարցերն ուղղում էին Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանին և Սպիտակի Հայ Ավետարանչական ընկերակցության պատասխանատու, Հայ Ավետարանական եկեղեցու հովիվ Սուրեն Մակարյանին, ձեռային աշխատանքի և թիմային, ինտելեկտուալ խաղերի, ճաշի, պարերի ժամ: Բակային ճամբարի ընթացքում երեխաները դիտեցին հոգևոր մուլտֆիլմ, Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում մասնակցեցին առավոտյան ժամերգության:
Բակային ճամբարի առաջնորդներն ու օգնականները հիմնականում ուսանողներ էին և ավարտական դասարանների աշակերտներ, որոնց մեկ տեղում համախմբել էր մեկ գաղափար՝ աշխարհի ամենակարևոր մարդկանց սովորեցնելու հայրենասիրություն, ընկերասիրություն, նրանց մեջ սերմանելու հավատք:
Բակային ճամբարի թե՛ պատասխանատուները, թե՛ առաջնորդներն ու օգնականները և թե՛ մասնակից երեխաները մեծ բավականություն ստացած, նոր ընկերներ ձեռք բերած հրաժեշտ տվեցին միմյանց՝ վերջին օրը կազմակերպված փակման միջոցառումից հետո, որին ներկա բոլոր ծնողները գովասանքի խոսքեր ուղղեցին կազմակերպիչներին և կամավորներին:
Սպիտակի համայնքապետարանի և “Կամրջակ” ՍԲՀԿ-ի համագործակցությունը շարունակվում է:



Լուսանկարներ

ԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրեր

×