top

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԱՆԱՊԱՀՈՎ ՍՊԻՏԱԿՑԻՆԵՐԻՆ

07.07.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԱՆԱՊԱՀՈՎ ՍՊԻՏԱԿՑԻՆԵՐԻՆ
“Ֆոքուս օն չիլդրեն նաու” բարեգործական հասարակական կազմակերպության և Սպիտակի համայնքապետարանի համագործակցությունը սկսվել է դեռևս 2012թ.ին:
Այս տարիները ընթացքում Սպիտակի թիվ 1 և թիվ 2 ՆՈՒՀ-երին կազմակերպության միջոցներով տրամադրվել են երկհարկանի մահճակալներ, թիվ 2 ՆՈՒՀ-ի համար կառուցվել են ներսի և դրսի խաղահրապարակներ: Այժմ նախաձեռնված և ընթացքի մեջ է “Կենտրոն 1” թաղամասի խաղահրապարակի կառուցումը:
Կազմակերպության հետ համագործակցության հերթական ծրագրի շրջանակներում ավարտվեց կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքներին, առանց խնամքի մնացած միայնակ ու անապահով ծերերին հագուստի և սննդի օգնություն ցուցաբերելու ծրագիրը:
Ավելի վաղ սննդօգնություն տրամադրվել էր Սպիտակի ծերերի ճաշարանին, ճաշարանի շահառուներին և Սպիտակի խնամքի տանը:
Բարեգործական կազմակերպության հետ համագործակցությունը շարունակվում է:



×