top
ՎՐԵԺ ԹՈՐՈՍՅԱՆ

Ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ

Սպիտակ

Ծնվել է 1954թ. մարտի 30-ին ՀՀ Լոռու մարզի Կաթնաջուր գյուղում:

Կրթություն
1962-1972թթ. սովորել է Կաթնաջրի միջնակարգ դպրոցում:
1980-82թթ. սովորել է Երևանի ֆինանսատնտեսագիտական տեխնիկումի Պետական բյուջե բաժինը՝ ստանալով ֆինանսիստի որակավորում:
1989-1994թթ. սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Ֆինանսներ և վարկ ֆակուլտետը, ստացել է տնտեսագետի որակավորում:

Աշխատանքային գործունեություն
1972-1974թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1976-1988թթ. աշխատել է Սպիտակի շրջանային խորհրդի գործկոմի ֆինանսական բաժնում՝ որպես պետական եկամուտների տեսուչ, այնուհետ՝ ավագ տեսուչ:
1988թ.-ին նշանակվել է Սպիտակի հարկային տեսչության պետ:
1989-ին նշանակվել է Սպիտակի քաղխորհրդի գործկոմի ֆինանսական բաժնի վարիչ:
1996թ. նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարության ՀՀ Լոռու մարզի Սպիտակի գանձապետական բաժանմունքի պետ:
2002-2014թթ․ նշանակվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Սպիտակի տեղական գանձապետական բաժնի պետ:
2009թ.-ին շնորհվել է ՀՀ քաղ. ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:
2015թ. նոյեմբերի 30-ից մինչև օրս աշխատում է Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ:

Հասարակական գործունեություն
2005-2016թթ․ ընտրվել է թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար:
Ամուսնացած է, ունի երեք որդի երկու դուստր երեք թոռնիկ:

Գործառույթներ

Բաժնի գլխավոր մասնագետը՝
ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով.
բ) անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ.
գ) անհրաժեշտության դեպքում բաժնի պետի համաձայնությամբ և հանձնարարությամբ մասնակցում է տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանալով բաժնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
դ) ստորագրում է իր անունից պատրաստվող փաստաթղթերը.
ե) մասնակցում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկմանը և արդյունքները ներկայացնում բաժնի պետին.
զ) հետևում է ներքին աուդիտի ստանդարտներին, ներքին աուդիտորի վարքագծի կանոններին, ներքին աուդիտի կանոնակարգին և լիազոր մարմնի հաստատած ներքին աուդիտի մեթոդաբանությանը.
է) պատրաստում և բաժնի պետին է ներկայացնում ներքին աուդիտի կանոնակարգի նախագիծը.
ը) պատրաստում և բաժնի պետի հաստատմանն է ներկայացնում ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերը, դրանց փոփոխությունները.
թ) յուրաքանչյուր աուդիտի համար մշակում և բաժնի պետի հաստատմանն է ներկայացնում աուդիտորական առաջադրանք.
ժ) բաժնի պետին զեկուցում է աուդիտի իրականացման խոչընդոտների և խնդիրների վերաբերյալ.
ի) մասնակցում է ներքին աուդիտի տարեկան և օրենսդրությամբ սահմանված այլ հաշվետվությունների կազմման աշխատանքներին.
լ) մասնակցում է ներքին աուդիտի տարեկան ծրագրի կատարմանը և ներքին աուդիտի մեթոդաբանության իրականացմանը.
խ) համագործակցում է ներքին աուդիտի կոմիտեի և դրա անդամների հետ, մասնակցում նրանց խորհրդակցություններն:
Բաժնի գլխավոր մասնագետը բացի ներքին աուդիտին առնչվող աշխատանքներից աշխատակազմում այլ գործառույթներ և աշխատանքներ իրականացնելու իրավունք չունի:
Բաժնի գլխավոր մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և այլ պարտականություններ: