Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հաշվի առնելով որ 06-006-0275-0003 կադաստրային ծածկագրով բազմաբնակարան շենքին տրամադրված «Լոռու մարզ, ք․ Սպիտակ Ս․ Ավետիսյան հրապարակ, թ․ 4» հասցեն չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներին, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2319920 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից առկա հասցեի փոփոխության հայտի հաստատումը (քաղվածք՝ 06006DJYGYDN) և «ԿԱՐԻՆԵ ՎԱԼԵՐԻԿԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը՝ որոշում եմ.
1. Հաստատել Սպիտակ համայնքի Սպիտակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, 06-006-0275-0003 կադաստրային ծածկագրով բազմաբնակարան բնակելի շենքի ճշգրտված հատակագիծը։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված բազմաբնակարան բնակելի շենքի առկա «Լոռու մարզ, ք․ Սպիտակ Ս․ Ավետիսյան հրապարակ, թ․ 4» հասցեն փոփոխել «Սպիտակ համայնք, Սպիտակ ք․, Ս․ Ավետիսյան հրապարակ, 5/1 շենք» հասցեով (փոստային դասիչը՝ 1801)։
3. Սույն որոշումը տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար: