Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 98-Ա որոշումը, Սպիտակի քաղաքապետի 2004 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 284 որոշման հիման վրա տրված բնակելի տարածության թիվ 8 օրդերը և Օֆելյա Աշոտի Ավետիսյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03092025-06-0006 վկայական` տրված 03.09.2025 թվականին) Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Ս.Ավետիսյան փողոց 15 շենք, 2 բնակարան» հասցեի բնակարանը նվիրատվությամբ փոխանցել Օֆելյա Աշոտի Ավետիսյանի ընտանիքին՝ որպես ընդհանուր համատեղ սեփականություն.
1) Օֆելյա Աշոտի Ավետիսյան - ինքը՝ ծնված 04.04.1956 թվականին,
2) Ալիկ Վահրամի Ազատյան – տղան` ծնված 14.02.1977 թվականին,
3) Արտյոմ Վահրամի Ազատյան – տղան՝ ծնված 02.02.1979 թվականին,
2. Նվիրառուների հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
3. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետ Լուսինե Օհանյանին՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետում փոփոխություն կատարել համայնքի գույքային հաշվեկշռում: