Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 182
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
27.09.24 Հարգանքի տուրք՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի
  Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հուշահամալիրը մարդաշատ էր։ Ներկա էին Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, համայնքապետարանի և ենթակա ՀՈԱԿ-ների աշխատակազմերը, ավագանու անդամներ, դպրոցականներ, բազմաթիվ քաղաքացիներ:  Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվներ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանի և Տեր Վաղարշ քահանա Հակոբյանի ձեռամբ կատարվեց հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ընկած հերոսների: Ներկաները միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված։ Ծաղիկներ խոնարհեցին զոհերի շիրիմներին։   Սպիտակի համայնքապետարանը իր երախտիքը և շնորհակալությունն է հայտնում ... Մանրամասն
26.09.24 Անցկացվեց 2024 թ․ նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի համայնքային փուլը
   Համաձայն Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի կանոնակարգի, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Սպիտակ համայնքի քաղաքային զբոսայգում անցկացվեց ռազմամարզական խաղերի համայնքային փուլը։   Մասնակցում էին 13 թիմեր համայնքի տարբեր բնակավայրերի դպրոցներից։Բացմանը ներկա էին համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման Սպիտակի բաժանմունքի պետ, գնդապետ Հրահատ Գևորգյանը, համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ և ռազմագիտության ուսուցիչներ։  Հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը և հանդիսավորությամբ բարձրացվեց ՀՀ պետական դրոշը։ Այն բարձրացնելու պատիվը ... Մանրամասն
25.09.24 Պատվոգրեր և մեդալներ՝ հայրենասիրական միջոցառումներին ակտիվ մասնակցության համար
   Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի մոտ հյուրընկալվել էին «Սպիտակ» կամավոր ազատամարտիկների միության ներկայացուցիչները, Սպիտակ համայնքի մշակութային մի շարք հաստատությունների ղեկավարներ և հանրակրթական ուսումնական հաստատությունների նախնական զինվորական պատրաստության ուսուցիչներ։ Հանդիպմանը ներկա էր նաև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանը։   Ներկաները քննարկեցին ռազմահայրենասիրական դաստիարակությանն առնչվող խնդիրներ։ Շեշտեցին այն փաստը, որ այսօր առկա իրողությունից ելնելով՝ դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակությունը պետք է դիտարկել որպես անհրաժեշտություն, որպես աջակից ուժ կարևորեցին համայնքի դերը տարբեր միջոցառումների ... Մանրամասն
25.09.24 Համայնքի ղեկավարն աշխատանքային այցով Շիրակամուտում էր
   Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը Շիրակամուտ բնակավայրի վարչական ղեկավար Միքայել Պապոյանի, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանի և աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի պետ Մելանյա Դանիելյանի հետ աշխատանքային այց կատարեց «Շիրակամուտի «Արևիկ» մանկապարտեզ» ՀՈԱԿ։ Տեղում ուսումնասիրվեցին պայմանները, նորանշանակ տնօրեն Նվարդ Սիրունյանը Քաջայր Նիկողոսյանի ձեռքից ստացավ տնօրենի կնիքը, ապա ներկայացրեց հաստատության պայմանները, խնդիրներն ու կարիքները։ Համայնքի ղեկավարը շրջեց տարածքում, ուսումնասիրեց համայնքի միջոցներով կատարված բարեփոխումների որակը, տվեց հանձնարարականներ՝ ընդգծելով, ... Մանրամասն
21.09.24 Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Անկախության տոնի առթիվ
  Սիրելի՛ հայրենակիցներ,Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առթիվ:   Հայ ժողովրդին հեշտ չի տրվել անկախությունը: Այն կերտվել է բազում կորուստների, անգին զոհողությունների, սեփական երկրում ազատ ապրելու կամքի և պատրաստակամության շնորհիվ:   Հայ ժողովուրդը վճռական է 33 տարի առաջ հանրաքվեով կայացրած իր որոշմանը ամեն գնով տեր կանգնելու հարցում: Անկախությունը քրտնաջան աշխատանք և անզիջում պայքար է պահանջում: Այն պետք է սնել սերունդների հայրենասիրությամբ և հայրենաճանաչման լույսով:   Վստահ եմ, որ մենք ազգովի հասնելու ենք մեր երկիրը ծաղկեցնելու և անվտանգ դարձնելու երազանքների իրականացմանը: Մեր բոլոր քայլերն ու ջանքերն ուղղված ... Մանրամասն
13.09.24 Ռազմամարզական խաղերի համայնքային փուլին ընդառաջ խորհրդակցություն է անցկացվել համայնքի դպրոցների զինղեկների հետ
   Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում անցկացվեց խորհրդակցություն առաջիկայում անցկացվելիք 2024 թվականի նախազորակոչային եվ զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի համայնքային փուլին ընդառաջ։   Ռազմամարզական խաղերին մասնակցում են հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարաններից ձևավորված հավաքական թիմերը։   Խորհրդակցությանը մասնակցում էին համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի պետ Մելանյա Դանիելյանը, բաժնի աշխատակիցներ և համայնքի դպրոցների զինղեկներ։   Հանդիպման ընթացքում քննարկվեցին խաղերի կանոնակարգը, մրցումների անցկացման կարգը, ծրագիրը, համայնքային ... Մանրամասն
11.09.24 Սպիտակ համայնքի բնակավայրերում կատարվել են ազդարարման սարքավորումների տեղադրման աշխատանքներ

Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրանց սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բնակչության ազդարարման և իրազեկման գործընթացի ապահովման նպատակով Սպիտակ համայնքի Ջրաշեն և Նոր Խաչակապ բնակավայրերում կատարվել են ազդարարման սարքավորումների (էլեկտրաշչակներ) տեղադրման աշխատանքներ:

10.09.24 Կայացավ Սպիտակ համայնքի ավագանու 2024թ․ երկրորդ նստաշրջանի առաջին հերթական նիստը
   Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Սպիտակ համայնքի ավագանու 2024թ․ 2-րդ նստաշրջանի առաջին հերթական նիստը:   Ներկա էին ավագանու 27 անդամներից 18-ը: Նիստին ներկա էին նաև համայնքի բնակավայրերից մի խումբ բնակիչներ և քաղհասարակության ներկայացուցիչներ։ Օրակարգում ընդգրկված էր 14 հարց: Նիստը վարում էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանը։ Ներկա էր նաև համայնքի ղեկավար, ավագանու անդամ Քաջայր Նիկողոսյանը:   Մինչ օրակարգի հաստատմանն անցնելը նիստը վարողն ավագանուն ներկայացրեց 3-րդ հարցը օրակարգից հանելուն ուղղված առաջարկը՝ հիմնավորումներով։ Հարցը վերաբերում էր «Դ․Ա․Վ․ ՖԱՅՆԴԵՌ» ՍՊԸ-ի կողմից Սպիտակ համայնքի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սպիտակ քաղաք
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner