Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 135
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
21.09.24 Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Անկախության տոնի առթիվ
  Սիրելի՛ հայրենակիցներ,Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առթիվ:   Հայ ժողովրդին հեշտ չի տրվել անկախությունը: Այն կերտվել է բազում կորուստների, անգին զոհողությունների, սեփական երկրում ազատ ապրելու կամքի և պատրաստակամության շնորհիվ:   Հայ ժողովուրդը վճռական է 33 տարի առաջ հանրաքվեով կայացրած իր որոշմանը ամեն գնով տեր կանգնելու հարցում: Անկախությունը քրտնաջան աշխատանք և անզիջում պայքար է պահանջում: Այն պետք է սնել սերունդների հայրենասիրությամբ և հայրենաճանաչման լույսով:   Վստահ եմ, որ մենք ազգովի հասնելու ենք մեր երկիրը ծաղկեցնելու և անվտանգ դարձնելու երազանքների իրականացմանը: Մեր բոլոր քայլերն ու ջանքերն ուղղված ... Մանրամասն
13.09.24 Ռազմամարզական խաղերի համայնքային փուլին ընդառաջ խորհրդակցություն է անցկացվել համայնքի դպրոցների զինղեկների հետ
   Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում անցկացվեց խորհրդակցություն առաջիկայում անցկացվելիք 2024 թվականի նախազորակոչային եվ զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի համայնքային փուլին ընդառաջ։   Ռազմամարզական խաղերին մասնակցում են հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարաններից ձևավորված հավաքական թիմերը։   Խորհրդակցությանը մասնակցում էին համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի պետ Մելանյա Դանիելյանը, բաժնի աշխատակիցներ և համայնքի դպրոցների զինղեկներ։   Հանդիպման ընթացքում քննարկվեցին խաղերի կանոնակարգը, մրցումների անցկացման կարգը, ծրագիրը, համայնքային ... Մանրամասն
11.09.24 Սպիտակ համայնքի բնակավայրերում կատարվել են ազդարարման սարքավորումների տեղադրման աշխատանքներ

Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրանց սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բնակչության ազդարարման և իրազեկման գործընթացի ապահովման նպատակով Սպիտակ համայնքի Ջրաշեն և Նոր Խաչակապ բնակավայրերում կատարվել են ազդարարման սարքավորումների (էլեկտրաշչակներ) տեղադրման աշխատանքներ:

10.09.24 Կայացավ Սպիտակ համայնքի ավագանու 2024թ․ երկրորդ նստաշրջանի առաջին հերթական նիստը
   Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Սպիտակ համայնքի ավագանու 2024թ․ 2-րդ նստաշրջանի առաջին հերթական նիստը:   Ներկա էին ավագանու 27 անդամներից 18-ը: Նիստին ներկա էին նաև համայնքի բնակավայրերից մի խումբ բնակիչներ և քաղհասարակության ներկայացուցիչներ։ Օրակարգում ընդգրկված էր 14 հարց: Նիստը վարում էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանը։ Ներկա էր նաև համայնքի ղեկավար, ավագանու անդամ Քաջայր Նիկողոսյանը:   Մինչ օրակարգի հաստատմանն անցնելը նիստը վարողն ավագանուն ներկայացրեց 3-րդ հարցը օրակարգից հանելուն ուղղված առաջարկը՝ հիմնավորումներով։ Հարցը վերաբերում էր «Դ․Ա․Վ․ ՖԱՅՆԴԵՌ» ՍՊԸ-ի կողմից Սպիտակ համայնքի ... Մանրամասն
09.09.24 Նախադպրոցական կրթության հնարավորություն՝ Նոր Խաչակապի և հարակից բնակավայրերի երեխաների համար
    Սպիտակ համայնքի Նոր Խաչակապ բնակավայրում դռներն է բացել «Սպիտակի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի այլընտրանքային խումբը, որտեղ աշխատանքային այցով եղան Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը, աշխատակազմի մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի պետ Մելանյա Դանիելյանը և բաժնի մի խումբ աշխատակիցներ:   Նրանք ուսումնասիրեցին պայմանները, ապա փոխանցեցին նվերներ, որոնք կնպաստեն փոքրիկների կրթադաստիարակչական գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելուն։   Շուտով տեղի կունենա այս նախադպրոցական կրթական կենտրոնի պաշտոնական բացումը։   Այլընտրանքային խումբը հնարավորություն կտա նախադպրոցական կրթություն ստանալ ոչ ... Մանրամասն
06.09.24 Սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում է Քըրք Քըրքորյան փողոցը
    Մեկնարկել են «Սպիտակ համայնքի Սպիտակ բնակավայրի Քըրք Քըրքորյան փողոցի ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագրի շինարարական աշխատանքները:
     Ծրագրի ընդհանուր արժեքը (1-ին և 2-րդ փուլեր) 99 546 474 ՀՀ դրամ է, որից պետության մասնաբաժինը կազմում է 44 795 913 ՀՀ դրամ (45 %), համայնքի ներդրումը՝ 54 750 561 ՀՀ դրամ (55 %):
06.09.24 Աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել Սպիտակի համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ների տնօրենների հետ
  Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում անցկացվեց խորհրդակցություն համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ների տնօրենների հետ։ Խորհրդակցությունը վարում էր աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը։ Ներկա էին աշխատակազմի մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի պետ Մելանյա Դանիելյանը, աշխատակազմի այլ ներկայացուցիչներ։  Օրակարգում ընդգրկված էին կառավարության որոշմամբ Սպիտակ համայնքի դպրոցներում նախակրթարանների բացման արդյունքում մանկապարտեզների ավագ խմբերի բեռնաթափման, տարիֆիկացիաների հաստատման և հաստատությունների ներքին գնահատման հաշվետվությունների, զինծառայող ծնողի, ռազմական գործողություններին մասնակցած ծնողի երեխաներ, Հայաստանի Հանրապետության ... Մանրամասն
05.09.24 Սպիտակ համայնքում հերթական «Թումո» տուփերն են տեղադրվել՝ հնարավորություն ստեղծելով նաև գյուղական բնակավայրերի երեխաների համար
     Սպիտակ համայնքում մայիսի 29-ից «Թումո» տուփեր են գործում նաև Վարպետաց թաղամասի թիվ 5 հասցեում (Անանիա Շիրակացու անվան թիվ 8 միջն․ դպրոցի հարևանությամբ), որոնք սպասարկում են Ուզբեկական, Իտալական, Էստոնական, Շվեյցարական և Վարպետաց թաղամասերի, ինչպես նաև Սարամեջ, Ջրաշեն և Լեռնավան բնակավայրերի շնորհալի պատանիներին և երիտասարդներին: Այստեղ դեռևս սովորում է 34 աշակերտ:    «Թումո»-ի կրթական ծրագիրը բաղկացած է ինքնուսուցողական վարժանքներից, դասընթացներից և աշխատարաններից` 14 հիմնական ոլորտներում՝ անիմացիա, խաղերի ստեղծում, ֆիլմերի ստեղծում, կայքերի մշակում, երաժշտություն, ստեղծագրություն, նկարչություն, գրաֆիկական դիզայն, եռաչափ մոդելավորում, ծրագրավորում, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սպիտակ քաղաք
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner