Զեկուցողը նշեց, որ ներկայացված որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Սպիտակ համայնքի 2021 թվականի վարչական և ֆոնդային բյուջեով չնախատեսված ծախսերի ֆինանսավորման անհրաժեշտությամբ: Նա նշեց, որ որոշման նախագծի ընդունման նպատակն է. 1.Ս.Ավետիսյան 17 և Ալեք Մանուկյան 14 բազմաբնակարան շենքերի էներգախնայողության, ջրավազանի համաշինարարական, լոկալ օպտիկական ցանցի և համայնքի փողոցային լուսավորության համակարգերի կառուցման աշխատանքների պետության կողմից հատկացվող սուբվենցիաի ֆինանսավորումը, 2.Ֆոնդային բյուջեով չնախատեսված ծախսերի ֆինանսավորումն ապահովելը, 3. Ուսանողների տեղափոխման պայմանագրի ֆինանսավորումն ապահովելը: Զեկուցողը ներկայացրեց որոշման նախագծի ակնկալվող արդյունքը, այն է՝ 1.որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի իրականացնել 2021 թվականի բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորունը, 2.Սպիտակ համայնքիԿենտրոն-1 թաղամասի լուսավորության ապահովումը, 3. համայնքի ուսանողների անվճար տեղափումը Վանաձոր քաղաք: Հարցեր, առաջարկություններ, առարկություններ չեղան: Նախագիծը դրվեց քվեարկության, անցավ միաձայն
|