Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասին 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով 2023 թվականի դեկտեմբերի 21-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը (գրանցված են սեղանամատյանում թիվ 3589, թիվ 3590, թթիվ 3591), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06032Q65SBGK) և Սերյոժա Գագիկի Աֆրիկյանի ներկայացուցիչ Էլիտա Սպարտակի Մուրադյանի դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Արևաշող բնակավայրում գտնվող 06-021-0001-0042 կադաստրային ծածկագրով 0,28 հեկտար մակերեսով հողամասին, դրա վրա գտնվող 19 քառակուսի մետր մակերեսով հացատանը տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Արևաշող, 1-ին փողոց, 30-րդ փակուղի, 3 շինություն» հասցեն (փոստային դասիչը՝ 1807)։
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: