Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 09092024-06-0018 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06112S76E2MW) և Դավիդ Վարդգեսի Նիկողոսյանի (ծնված՝ 01․01․1952թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի Կաթնաջուր բնակավայրում գտնվող 06-052-0064-0005 կադաստրային ծածկագրով 0,125 հեկտար մակերեսով հողամասին, դրա վրա գտնվող 179,3 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը, 32,4 քառակուսի մետր մակերեսով լոգարանին, 21,6 քառակուսի մետր մակերեսով խորդանոցին և 28,08 քառակուսի մետր մակերեսով անասնաշենքին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Կաթնաջուր, 1-ին փողոց, 59 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1815):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: