Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 60
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԷԴԳԱՐ ԹՈՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ «ՂԱԶԱՆՉԻ» ՀԱՆԴԱՄԱՍԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՓՈԽԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի «Ղազանչի» հանդամասի անվանումը օտար անուն է, միևնույն ժամանակ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժամանակ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի «Ղազանչի» հանդամասում գործել է «Հեքիաթ» պիոներական ճամբար` Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

1. Առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի «Ղազանչի» հանդամասի անվանումը «Հեքիաթ» հանդամասի փոխելու համար։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴԳԱՐ ԹՈՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Զեկուցողը նշեց, որ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի «Ղազանչի» հանդամասի անվանումը օտար անուն է, միևնույն ժամանակ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժամանակ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի «Ղազանչի» հանդամասում գործել է «Հեքիաթ» պիոներական ճամբար, անհրաժեշտություն է առաջացել առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի «Ղազանչի» հանդամասի անվանումը «Հեքիաթ» հանդամասի փոխելու համար:
Հարցեր չտրվեցին, առարկություններ չեղան:
Նախագիծը դրվեց քվերակության, անցավ միաձայն:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner