Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 349
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 սեպտեմբերի 2021 թվականի N

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 401 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2021 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 02/11./32847-2021 գրությունը՝ որոշում եմ.

1.Սպիտակի քաղաքապետի 2013 թվականի դեկտեմբերի 28-ի «Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատանքային կարգապահական ներքին կանոնակարգը հաստատելու մասինե թիվ 401 որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ.

1) որոշման մեջ և որոշման հավելվածում նշված «քաղաքապետե բառը փոխարինել «համայնքի ղեկավարե բառերով, իսկ «քաղաքապետարանե բառը փոխարինել «համայնքապետարանե բառով:

2) Որոշման հավելվածի 28-րդ կետի 9-րդ ենթակետից հետո լրացնել նոր 9.1 և 9.2 ենթակետեր հետևյալ բովանդակությամբ՝

«9.1) ապահովել բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի N 17-Ն հրամանով սահմանված` աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերի ստուգումը հանրային պաշտոն զբաղեցնող, հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող, քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի աշխատանքի ներկայանալիս.

9.2) ապահովել սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով սահմանված համապատասխան գրանցամատյանների վարումը, դիտարկումների իրականացումը.»

3) Հավելվածի 33-րդ կետից հետո լրացնել նոր 33.1-րդ կետ հետևյալ բովանդակությամբ՝

«33.1. Աշխատակազմում հանրային պաշտոն զբաղեցնող, հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող, քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք պարտավոր են՝ աշխատանքի ներկայանալիս 28-րդ կետում նշված պաշտոնատար անձանց ներկայացնելու բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի N 17-Ն հրամանով սահմանված` աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը:»

4) Հավելվածի 43-րդ կետից հետո լրացնել նոր 43.1-րդ կետ հետևյալ բովանդակությամբ`

«43.1.Մինչև 33.1-րդ կետով նախատեսված պարտականության խախտումը վերացնելը յուրաքանչյուր աշխատանքային օր աշխատանքի ներկայանալը համարվում է (դիտվում է) որպես առանձին (ինքնուրույն) կարգապահական խախտում:»

 5) Հավելվածի 50-րդ կետից հետո լրացնել նոր 50.1-րդ կետ հետևյալ բովանդակությամբ`

«50.1.Սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների խախտման հիմքով անցկացվող ծառայողական քննության (կարգապահական վարույթի) ընթացքում քննարկվող խախտման մասին բացատրությունը (զեկուցագիր և այլն) ներկայացվում է հատուկ` մեկօրյա (աշխատանքային) ժամկետում, բացատրությունը (զեկուցագրիը և այլն) ներկայացվում է գրավոր։»

6) Հավելվածի 52-րդ կետից հետ լրացնել նոր 52.1-րդ կետ հետևյալ բովանդակությամբ՝

«52.1) համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների խախտում հայտնաբերելու դեպքում առերևույթ խախտում թույլ տված անձի վերաբերյալ տվյալները մեկօրյա (աշխատանքային) ժամկետում ներկայացվում են տվյալ անձին կարգապահական պատասխանատվության ենթարկելու (կարգապահական տույժ կիրառելու) իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:»

2.Աշխատակազմի քարտուղարին՝ սույն որոշման մասին տեղեկացնել աշխատակազմի հանրային պաշտոն զբաղեցնող, հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող, քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 10

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner