Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ N 975494 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 0606197LD46B) և «Հայաստանի Հանրապետություն Լոռու մարզի Հարթագյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Սերյոժայի Հունանյանի դիմումը՝ որոշում եմ.
1. «Հայաստանի Հանրապետություն Լոռու մարզի Հարթագյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին օգտագործման իրավունքով պատկանող՝ 06-061-0051-0007 կադաստրային ծածկագրով 0,969 հեկտար մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող 758,8 քառակուսի մետր մակերեսով դպրոցին տրամադրել «Սպիտակ համայնք, գ. Հարթագյուղ, 7-րդ փողոց, 24 դպրոց» հասցեն (փոստային դասիչը՝ 1816):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: