Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 270
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հուլիսի 2021 թվականի N

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի թիվ 828-Ն որոշմամբ հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի (տարածական պլանավորման փաստաթղթերի) բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության իրականացման և հողամասերի գործառնական նշանակության փոփոխության կարգի  2-րդ և 10-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 50-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության  2006 թվականի հունիսի 1-ի թիվ 1054-Ն որոշումը, «Արտյոմ Սաքանյան» Ա/Ձ-ի կողմից տրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի 2021 թվականի հուլիսի 19-ի թիվ 01/111.6/05877-2021 գրությունը ՝ որոշում եմ.

 

1.Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող  06-006-0058-0011, 06-006-0058-0012, 06-006-0058-0013, 06-006-0058-0014,   06-006-0058-0015, 06-006-0058-0016 կադաստրային ծածկագրերից առանձնացված 0,92834 հեկտար ընդհանուր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության: 

2.Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող  06-006-0058-0011, 06-006-0058-0012, 06-006-0058-0013, 06-006-0058-0014,    06-006-0058-0015, 06-006-0058-0016 կադաստրային ծածկագրերից առանձնացված 0,92834 հեկտար ընդհանուր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասին տրամադրել «ք.Սպիտակ, Թումանյան փողոց, թիվ 100» հասցեն:

3.Սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխությունը և 2-րդ կետով տրամադրված հասցեն ենթակա են պետական գրանցման:

4.Աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնին՝ սահմանված կարգով փոփոխություն կատարել հողային հաշվեկշռում: 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 2

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner