Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 269
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հուլիսի 2021 թվականի N

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՎԱՐԴԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, հիմք ընդունելով Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատանքային կարգապահական ներքին կանոնակարգի 12-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով Վ․ Սահակյանի կողմից 08 հուլիսի 2021թ-ի թիվ 034/28-1027 և 15 հուլիսի 2021թ-ի թիվ 034/28-1071 գրություններով ներկայացրած գրավոր բացատրությունները՝ որոշում եմ․

1․ Սպիտակի համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Գառնիկի Սահակյանի նկատմամբ,  2021թ-ի հուլիսի 7-ին ժամը 14։00-ից մինչև 15։10-ը աշխատանքի վայրից առանց համայնքի ղեկավարի պաշտոնակատարին տեղեկացնելու բացակայելու համար կիրառել նկատողություն կարգապահական տույժը։

2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

3․ Սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո հանձնել հասցեատիրոջը՝ Վ․ Սահակյանին, առձեռն կամ պատվիրված փոստով՝ ստանալու մասին ծանուցմամբ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 2

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner