Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 266
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 հուլիսի 2021 թվականի N

ԱՐՏԱՇԵՍ ՄԱՆՎԵԼԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով, 2191-րդ և 281-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Արման Ավետիսյանի և Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ Գարիկ Աբգարյանի կողմից 2021 թվականի հունիսի 7-ին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի բնակիչ Արտաշես Մանվելի Սարգսյանն իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ «ք. Սպիտակ, Ս. Ավետիսյան փող., թիվ 60» հասցեում գտնվող հողամասում ինքնակամ կառուցել է շինություն՝ որոշում եմ.

 

1. Արտաշես Մանվելի Սարգսյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ նշանակել տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ երկու հարյուր հազար ՀՀ դրամ:

2. Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության բաժնին՝ սույն որոշումը սահմանված կարգով և ժամկետում հանձնել Արտաշես Մանվելի Սարգսյանին:

3. Արտաշես Մանվելի Սարգսյանին՝ ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ նշանակված տուգանքը ենթակա է վճարման որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտաշես Մանվելի Սարգսյանին իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն որոշումը վարչական կարգով կարող է բողոքարկվել որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երեսուն օրվա ընթացքում կամ դատական կարգով՝ երկու ամսվա ընթացքում:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 2

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner