Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 115
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 սեպտեմբերի 2024 թ.

ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏՈՒՆԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿԱՐԱՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 111-Ա որոշումը, Սպիտակի քաղաքապետի 2002 թվականի հունվարի 15-ի թիվ 2 որոշման հիման վրա տրված բնակելի տարածության թիվ 4 օրդերը և Համլետ Մարտունի Դանիելյանի ներկայացուցիչ Աղվան Թադևոսի Խաչատրյանի դիմումը՝ որոշում եմ. 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 10092024-06-0051 վկայական` տրված 10.09.2024 թվականին) Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Ս.Ավետիսյան հրապարակ 8 շենք, 3 բնակարան» հասցեի բնակարանը նվիրատվությամբ փոխանցել Համլետ Մարտունի Դանիելյանի ընտանիքին՝ որպես ընդհանուր համատեղ սեփականություն. 1) Համլետ Մարտունի Դանիելյան - ինքը՝ ծնված 07.07.1952 թվականին, 2) Հովհաննես Համլետի Դանիելյան - տղան՝ ծնված 07.07.1990 թվականին, 3) Վոլոդյա Համլետի Դանիելյան - տղան՝ ծնված 18.08.1991 թվականին, 4) Հարություն Համլետի Դանիելյան - տղան՝ ծնված 26.05.1995 թվականին: 2. Նվիրառուների հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: 3. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետ Վարուժան Ապրեսյանին՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետում փոփոխություն կատարել համայնքի գույքային հաշվեկշռում:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արմինե Արշակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner