Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասին 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով 2025 թվականի սեպտեմբերի 16-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցված է սեղանամատյանում թիվ 2230), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06011XTAEMMY) և Համլետ Պարույրի Կարապետյանի ներկայացուցիչ Վիկտորյա Էդիկի Ալեքսանյանի դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող 06-006-0511-0012 կադաստրային ծածկագրով 0,063 հեկտար մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող 99,70 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը, 47,80 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակին տրամադրել «Սպիտակ համայնք, Սպիտակ ք․, Ե․ Չարենցի փողոց, 29 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1801)։
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման