Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 272
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հուլիսի 2021 թվականի N

ՄԱՑԱԿ ՄԱԹՈՍՅԱՆԻՆ ԺԱՌԱՆԳԱԲԱՐ ՓՈԽԱՆՑՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՍՑԵՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 2387-Ն ՈՐՈՇՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով և 62-րդ կետով, հաշվի առնելով, որ Հովհաննես Մաթոսյանի մահից հետո Շահումյան փողոցի վրա գտնվող 100,7 քառակուսի մետր մակերեսով նկուղը ըստ օրենքի ժառանգության իրավունքի 2021 թվականի հունիսի 7-ի վկայագրի փոխանցվել է Մացակ Հովհաննեսի Մաթոսյանին, սակայն նկուղի «ք.Սպիտակ, Շահումյան փողոց, թիվ 3բ» հասցեն չի համապատասխանում ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-ն որոշման պահանջներին, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի 2021 թվականի հունիսի 7-ի վկայագիրը և Մացակ Մաթոսյանի դիմումը՝  որոշում եմ.

 

1.Մացակ Հովհաննեսի Մաթոսյանին ժառանգաբար փոխանցված Սպիտակ համայնքի Շահումյան փողոցի վրա գտնվող 100,7 քառակուսի մետր մակերեսով նկուղի «ք.Սպիտակ, Շահումյան փողոց, թիվ 3բ» հասցեն փոփոխել «ք.Սպիտակ, Շահումյան փողոց, 3/2 շենք, նկուղ թիվ 1» հասցեով: 

2.Սույն որոշման 1-ին կետում նշված հասցեի փոփոխությունը ենթակա է պետական գրանցման:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 2

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner