Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 43
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հուլիսի 2021 թվականի N

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 252 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ԺԵՆՅԱ ՍԵՐԳԵՅԻ ՄԱԿԱՐՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի Շահումյան փողոցի վրա գտնվող 06-006-0490-0112 կադաստրային ծածկագրով հողամասը Սպիտակի քաղաքապետի 2004 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 257 որոշմամբ ավտոտնակ կառուցելու նպատակով վարձակալությամբ, 10 տարի ժամկետով հատկացվել է Վահե Թաթուլյանին, ով 2007 թվականին կառուցել է ավտոտնակ և գույքը տիրապետել է մինչ 2017 թվականի նոյեմբեր ամիսը, վճարել հողամասի վարձավճարը,  Վ.Թաթուլյանի մահից հետո գույքը շարունակում է տիրապետել կինը Ժենյա Սերգեյի Մակարյանը, հիմք ընդունելով Ժենյա Սերգեյի Մակարյանի դիմումը` Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

 

1.Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 13052021-06-0034),  «քաղաք Սպիտակ, Շահումյան փողոց, թիվ 252» հասցեում գտնվող անշարժ գույքը՝ 06-006-0490-0112 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,002 հեկտար մակերեսով բնակելի գործառնական նշանակության հողամասը և 19,95 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակը, վարձակալության իրավունքով, 99 տարի ժամկետով Ժենյա Սերգեյի Մակարյանին տրամադրելուն:

2.Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի վարձակալության իրավունքի տարեկան վարձավճարը սահմանել 6 000 ՀՀ դրամ:

 


Կողմ -9

ԲԱՐՍԵՂՅԱՆ ԳՈՌ

ԹԱՄԱՄՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ԽՈՅԵՑՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ՀԱԿՈԲՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՇԻՐՈՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՊՈՂՈՍՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ՍԱՀԱԿՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՍԻՍԱԿՅԱՆ ՀԱՅԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner