Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 761
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հոկտեմբերի 2022 թվականի N

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՒՐԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ԱՍՏԻՃԱՆԱՀԱՐԹԱԿԻ, ԹՌՉՆԱՆՈՑԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼԱՎՐԵՆՏ ՀՐԱՉԻ ՄԱԹՈՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 0,043700 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ Լավրենտ Հրաչի Մաթոսյանի կողմից տիրապետվող՝ Սպիտակ համայնքի Սուրեն Ավետիսյան փողոցի վրա գտնվող, 06-006-0136-0014, 06-006-0136-0015 և 06-006-0136-0016 կադաստրային ծածկագրերով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի ընդհանուր չափը կազմում է 0,083700 հեկտար, որից 0,04 հեկտարը Լավրենտ Հրաչի Մաթոսյանին կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով, իսկ 0,043700 հեկտարը՝ ուղղակի վաճառքի միջոցով, նշված հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հողամասի վրա 1998 թվականին կառուցված բնակելի տունը, աստիճանահարթակը և 1990 թվականին կառուցված թռչնանոցը համապատասխանում են քաղաքաշինական նորմերին ու կանոններին, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, հիմք ընդունելով Արսեն Իսահակյան Ռուդիկի ԱՁ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, Կադաստրի կոմիտեի կողմից հաշվառման ծածկագիրը՝ 2022ASHR5H, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06006D48B4SP) Վանաձորի նախագծող ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը և Լավրենտ Հրաչի Մաթոսյանի դիմումը՝ որոշում եմ.

1. Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Լավրենտ Հրաչի Մաթոսյանի (ծնված 22.09.1962թ.) սեփականության իրավունքը Սպիտակ համայնքի Սուրեն Ավետիսյան փողոցի վրա գտնվող, 06-006-0136-0014, 06-006-0136-0015 և 06-006-0136-0016 կադաստրային ծածկագրերով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերից առանձնացված 0,04 հեկտար մակերեսով հողամասի, 79,50 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան, 15,88 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակի և 12,94 քառակուսի մետր մակերեսով թռչնանոցի նկատմամբ։

2. Լավրենտ Հրաչի Մաթոսյանի կողմից տիրապետվող 0,04 հեկտար հողամասից ավել օգտագործվող 0,043700 հեկտար մակերեսով հողամասը կադաստրային արժեքով՝ ընդամենը 533 580 ՀՀ դրամ (1 քմ 1221 ՀՀ դրամ) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Լավրենտ Հրաչի Մաթոսյանին:

3. Լավրենտ Հրաչի Մաթոսյանի կողմից տիրապետվող 0,083700 հեկտար մակերեսով հողամասին, դրա վրա կառուցված 79,50 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը, 15,88 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակին և 12,94 քառակուսի մետր մակերեսով թռչնանոցին տրամադրել «ք․ Սպիտակ, Ս․ Ավետիսյան փողոց, 5-րդ նրբանցք, 28 բնակելի տուն» հասցեն։

4. Լավրենտ Հրաչի Մաթոսյանի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որից ծագող իրավունքը և տրամադրված հասցեն սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման:

5. Լավրենտ Հրաչի Մաթոսյանին՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմել Սպիտակի համայնքապետարան սույն որոշման 3-րդ կետում նշված հողամասի վրա առկա ինքնակամ կառույցները՝ 11,40 քառակուսի մետր մակերեսով անասնաշենքն և 8,12 քառակուսի մետր մակերեսով պարիսպն օրինականացնելու գործընթաց սկսելու նպատակով:

6. Սույն որոշման կատարման կազմակերպումը և հսկողությունը դնել քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետի տեղակալ՝ Գայանե Չոբանյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 16

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner