Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 326
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 սեպտեմբերի 2021 թվականի N

ԷՌՆԵՍՏ ԷԴԻԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ (ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածով, 95-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով և 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, հիմք ընդունելով Էռնեստ Էդիկի Խաչատրյանի դիմումը՝ որոշում եմ.

  1. Էռնեստ Էդիկի Խաչատրյանին 2021 թվականի սեպտեմբերի 6-ից նշանակել Սպիտակ համայնքի ղեկավարի խորհրդականի (տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուի) պաշտոնում և նրա հետ կնքել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր:

   2. Աշխատավարձը՝ համաձայն հաստատված պաշտոնային դրույքաչափի՝ 280 000 (երկու հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ:

   3. Էռնեստ Էդիկի Խաչատրյանի համար սահմանվում է աշխատաժամանակի նորմալ տևողություն՝ շաբաթական 5 աշխատանքային օր՝ օրական 8 ժամ ժամանակով, ամենամյա նվազագույն արձակուրդ՝ 20 աշխատանքային օր տևողությամբ և ամենամյա լրացուցիչ արձակուրդ՝ 4 աշխատանքային օր տևողությամբ:

  4. Աշխատանքային գործառույթները՝ համաձայն աշխատանքային պայմանագրի:

  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էռնեստ Էդիկի Խաչատրյանին պատշաճ կարգով իրազեկելու պահից և գործում է մինչև համայնքի նոր ղեկավարի լիազորություններն ստանձնելուց հետո այդ պաշտոնում նոր նշանակում կատարվելը:

 

 

  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 6

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner