Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 98-Ա որոշումը, Սպիտակի քաղաքապետի 2002 թվականի օգոստոսի 30-ի թիվ 119 որոշման հիման վրա տրված բնակելի տարածության թիվ 7 օրդերը և Գագիկ Արարատի Աբրահամյանի ներկայացուցիչ Գոռ Արարատի Աբրահամյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 19092025-06-0095 վկայական` տրված 19.09.2025 թվականին) Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Ս.Ավետիսյան փողոց, 11 շենք, 1 բնակարան» հասցեի բնակարանը նվիրատվությամբ փոխանցել Գագիկ Արարատի Աբրահամյանին՝ (ծնված 21.05.1978 թվականին) որպես սեփականություն.
2. Նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
3. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետ Լուսինե Օհանյանին՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետում փոփոխություն կատարել համայնքի գույքային հաշվեկշռում: