Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 50-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2089604 վկայականը և Մարատ Փանոսյանի ներկայացուցիչ Մարտուն Փանոսյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Մարատ Փանոսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Սպիտակ համայնքի Քըրք-Քըրքորյան փողոցի վրա գտնվող 06006 304-74 կադաստրային ծածկագրով 0.055 հեկտար մակերեսով հողամասին, դրա վրա գտնվող 15.0 քառակուսի մետր մակերեսով լոգարանին, 32.0 քառակուսի մետր մակերեսով անասնագոմին և 151.9 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը տրամադրել «ք.Սպիտակ, Քըրք-Քըրքորյան փողոց, թիվ 40/1» հասցեն:
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: