Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի Շահումյան փողոցի վրա գտնվող 06-006-0490-0112 կադաստրային ծածկագրով հողամասը Սպիտակի քաղաքապետի 2004 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 257 որոշմամբ ավտոտնակ կառուցելու նպատակով վարձակալությամբ, 10 տարի ժամկետով հատկացվել է Վահե Թաթուլյանին, ով 2007 թվականին կառուցել է ավտոտնակ և գույքը տիրապետել է մինչ 2017 թվականի նոյեմբեր ամիսը, վճարել հողամասի վարձավճարը, Վ.Թաթուլյանի մահից հետո գույքը շարունակում է տիրապետել կինը Ժենյա Սերգեյի Մակարյանը, հիմք ընդունելով Ժենյա Սերգեյի Մակարյանի դիմումը` Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1.Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 13052021-06-0034), «քաղաք Սպիտակ, Շահումյան փողոց, թիվ 252» հասցեում գտնվող անշարժ գույքը՝ 06-006-0490-0112 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,002 հեկտար մակերեսով բնակելի գործառնական նշանակության հողամասը և 19,95 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակը, վարձակալության իրավունքով, 99 տարի ժամկետով Ժենյա Սերգեյի Մակարյանին տրամադրելուն:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի վարձակալության իրավունքի տարեկան վարձավճարը սահմանել 6 000 ՀՀ դրամ:
|