Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 182
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



26 սեպտեմբերի 2024 թ.

ԷԴԻԿ ԺՈՐԱՅԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿԱՐԱՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 111-Ա որոշումը, Սպիտակի քաղաքապետի 2002 թվականի հունվարի 15-ի թիվ 2 որոշման հիման վրա տրված բնակելի տարածության թիվ 5 օրդերը և Էդիկ Ժորայի Թումանյանի դիմումը՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 10092024-06-0050 վկայական` տրված 10.09.2024 թվականին) Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Ս.Ավետիսյան հրապարակ 8 շենք, 5 բնակարան» հասցեի բնակարանը նվիրատվությամբ փոխանցել Էդիկ Ժորայի Թումանյանի ընտանիքին՝ որպես ընդհանուր համատեղ սեփականություն.

1) Էդիկ Ժորայի Թումանյան - ինքը՝ ծնված 14.10.1949 թվականին,

2) Սիլվա Սուրենի Աշրաֆյան - կինը՝ ծնված 06.03.1954 թվականին,

3) Հայկ Էդիկի Թումանյան - տղան՝ ծնված 15.05.1975 թվականին,

4) Ալինա Էդիկի Թումանյան - աղջիկը՝ ծնված 02.05.1980 թվականին:

2. Նվիրառուների հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

3. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետ Վարուժան Ապրեսյանին՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետում փոփոխություն կատարել համայնքի գույքային հաշվեկշռում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արմինե Արշակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner