Այսօր: Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 114
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1139
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 նոյեմբերի 2025 թվականի N

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԾԱՂԿԱԲԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,1 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՄՎԵԼ ԳԵՂԱՄԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, 0,07341 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հաշվի առնելով, որ Սամվել Գեղամի Գևորգյանի կողմից տիրապետվող՝ Սպիտակ համայնքի Ծաղկաբեր բնակավայրում գտնվող, 06-049-0025-0006 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի չափը կազմում է 0,17341 հեկտար, որից 0,1 հեկտարը Սամվել Գեղամի Գևորգյանին կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով, նշված հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հողամասի վրա 1990 թվականին կառուցված նկուղը, բնակելի տունը, բաց պատշգամբը, 1991 թվականին կառուցված գոմը, 1992 թվականին կառուցված հացատունը, 1993 թվականին կառուցված բնակելի տունը, ցախանոցը համապատասխանում են քաղաքաշինական նորմերին ու կանոններին, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, հիմք ընդունելով ԳԵՈԳԼՈԲԱԼ ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, ՎԱՆԱՁՈՐԻ ՆԱԽԱԳԾՈՂ ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը, Կադաստրի կոմիտեում հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք 06102QY9LRZX) և Սամվել Գեղամի Գևորգյանի դիմումը՝ որոշում եմ.

1.Օրենքի ուժով ճանաչել Սամվել Գեղամի Գևորգյանի (ծնված՝ 24.05.1958թ.) սեփականության իրավունքը Սպիտակ համայնքի Ծաղկաբեր բնակավայրում գտնվող, 06-049-0025-0006 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,1 հեկտար մակերեսով հողամասի, 9,9 քառակուսի մետր մակերեսով նկուղի, 107,3 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան, 19,8 քառակուսի մետր մակերեսով բաց պատշգամբի, 43,2 քառակուսի մետր մակերեսով հացատան, 50,6 քառակուսի մետր մակերեսով գոմի, 18,7 քառակուսի մետր մակերեսով ցախանոցի նկատմամբ։

2․ Սամվել Գեղամի Գևորգյանի կողմից տիրապետվող 0,1 հեկտար հողամասից ավել օգտագործվող 0,07341 հեկտար մակերեսով հողամասը կադաստրային արժեքով՝ ընդամենը 104 168,79 ՀՀ դրամ (1 քմ 141,9 ՀՀ դրամ) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Սամվել Գեղամի Գևորգյանին:

3. Հաստատել Սպիտակ համայնքի Ծաղկաբեր բնակավայրում գտնվող, 06-049-0025-0006 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,17341 հեկտար մակերեսով հողամասի հատակագիծը։

4. Սամվել Գեղամի Գևորգյանի տիրապետվող 0,17341 հեկտար մակերեսով հողամասին, դրա վրա գտնվող շինություններին տրամադրել «Սպիտակ համայնք, Ծաղկաբեր, 2-րդ փողոց, 6 բնակելի տուն» հասցեն։

5. Սամվել Գեղամի Գևորգյանին՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքերի պետական գրանցում կատարելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմել Սպիտակի համայնքապետարան սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի վրա 5,77 քառակուսի մետր մակերեսով ինքնակամ կառուցված պարիսպը օրինականացնելու գործընթաց սկսելու նպատակով:

6. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 2

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner