Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



24 սեպտեմբերի 2024 թ.

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՐԱՄԵՋ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-098-0066-0004 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,39 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՑԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 2387-Ն ՈՐՈՇՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ, 60-րդ և 62-րդ կետերով, հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի Սարամեջ բնակավայրում գտնվող 06-098-0066-0004 կադաստրային ծածկագրով 0,39 հեկտար մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող շինություններին տրամադրված «Լոռու մարզ, Սարամեջի համայնք, 1 փողոց, 2 նրբանցք, թիվ 10» հասցեն չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներին, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի թիվ 2663955 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի առկա հասցեի փոփոխության հայտի հաստատումը (քաղվածք՝ 06202QMLPVAY) և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սարամեջի Մ․ Ֆարմանյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլիթ Նեպտունի Մալխասյանի դիմումը՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող՝ 06-098-0066-0004 կադաստրային ծածկագրով 0,39 հեկտար մակերեսով հողամասի, դրա վրա գտնվող 829,80 քառակուսի մետր մակերեսով դպրոցի և 23,50 քառակուսի մետր մակերեսով կաթսայատան առկա «Լոռու մարզ, Սարամեջի համայնք, 1 փողոց, 2 նրբանցք, թիվ 10» հասցեն փոփոխել «Սպիտակ համայնք, գյուղ Սարամեջ, 1-ին փողոց, 2-րդ նրբանցք, 10 դպրոց» հասցեով (փոստային դասիչը՝ 1826):

2. Սույն որոշման 1-ին կետով նշված հասցեի փոփոխությունը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նարինե Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner