Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 348
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 սեպտեմբերի 2021 թվականի N

ԱԶԳԱՆՈՒՇ ԱԼԲԵՐՏԻ ՖՐԱՆԳՅԱՆԻՆ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 15-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի (ծածկագիր 1.1-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի վերաբերյալ մրցութային հանձնաժողովի 2021 թվականի սեպտեմբերի 24-ի եզրակացությունը և Ազգանուշ Ալբերտի Ֆրանգյանի դիմումը՝ որոշում եմ.

1. 2021 թվականի սեպտեմբերի 27-ից Ազգանուշ Ալբերտի Ֆրանգյանին նշանակել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի (ծածկագիր 1.1-1) համայնքային ծառայության պաշտոնում:

2.Աշխատավարձը՝ համաձայն հաստատված պաշտոնային դրույքաչափի` 340 000 (երեք հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ: Աշխատավարձը համարել փոփոխված Սպիտակ համայնքի ավագանու կողմից պաշտոնային դրույքաչափի փոփոխմանը համապատասխան:

3.Աշխատանքային գործառույթները՝ համաձայն համայնքային ծառայության պաշտոնի անձնագրի:

4.Աշխատաժամանակի ռեժիմը, ամենամյա արձակուրդի տեսակը և տևողությունը՝ համաձայն աշխատակազմի աշխատանքային կարգապահական ներքին կանոնակարգի:

 5. Ազգանուշ Ալբերտի Ֆրանգյանին շնորհել Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 14

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner