Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հաշվի առնելով որ 06-006-0501-0039 կադաստրային ծածկագրով բազմաբնակարան շենքին տրամադրված «Լոռու մարզ, ք․ Սպիտակ Ալեք Մանուկյան փողոց, Կենտրոն 1, թիվ 8» հասցեն չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներին, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1737935 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից առկա հասցեի փոփոխության հայտի հաստատումը (քաղվածք՝ 06006JBCNH6E) և «ԵՌԱՆԿՅՈՒՆԻ-333» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը՝ որոշում եմ.
1. Հաստատել Սպիտակ համայնքի Սպիտակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, 06-006-0501-0039 կադաստրային ծածկագրով բազմաբնակարան բնակելի շենքի ճշգրտված հատակագիծը։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված բազմաբնակարան բնակելի շենքի առկա «Լոռու մարզ, ք․ Սպիտակ Ալեք Մանուկյան փողոց, Կենտրոն 1, թիվ 8» հասցեն փոփոխել «Սպիտակ համայնք, Սպիտակ ք․, Ա․ Մանուկյան փողոց, 1-ին նրբանցք, 11/2 շենք» հասցեով (փոստային դասիչը՝ 1801)։
3. Սույն որոշումը տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար: