Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հաշվի առնելով, որ Սպիտակի քաղաքապետի 2005 թվականի դեկըեմբերի 14-ի թիվ 197 որոշմանը կից ցուցակում Ռաֆիկ իսակի Պողոսյանի հայրանունը սխալմամբ գրվել է «Հակոբի», հիմք ընդունելով Ռաֆիկ Իսակի Պողոսյանի անձնագիրը և դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակի քաղաքապետի 2005 թվականի դեկտեմբերի 14-ի «Սպիտակ քաղաքի Ս․ Ավետիսյան, Առափնյա, Պանրագործների, Թումանյան և Բանավան փողոցների բնակիչների տնամերձ հողամասերը և բնակելի տները` որպես վերջիններիս սեփականություն ճանաչելու մասին» թիվ 197 որոշմանը կից ցուցակի 1-ին տողում նշված «Հակոբի» բառը փոխարինել «իսակի» բառով: